ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել  է, որ ԵՄ անդամակցության շուրջ քննարկում այս փուլում չկա, և կարծիք հայտնել, որ նման բան չի կարող տեղի ունենալ։ Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպման օրակարգին, որին մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Սիմոնյանը նշել է, որ օրակարգին ծանոթ չէ։

Խոսելով Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հնարավորության մասին, նա ասել է. «Նման հարց մենք այս փուլում չենք քննարկում, և չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»։

Սիմոնյանը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը որոշում է ընդունել, ասել, որ Հայաստանի ժողովրդավարության չափանիշները բարձր են և Հայաստանը ժողովրդավար երկիր է, և խորհուրդ տվել Եվրոմիությանը դիտարկել ՀՀ-ի ԵՄ անդամության թեկնածու դառնալու հնարավորությունը:

«Աննախադեպ շատ լավ բան է, որը նաև ՀՀ անվտանգության մակարդակը բարձրացրեց, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն դիմումը վերցրած գնացել է և սպասում է, որ մտնի ԵՄ»,- ասել է ԱԺ նախագահը:  

364