Բրիտանիան Ասանժին չի արտահանձնի ԱՄՆ-ին, քանի դեռ մահապատժի սպառնալիք կա
Լորդերի պալատի անդամ Ռիչարդ Բալֆը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի արտահանձնի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին, քանի դեռ կա մահապատժի սպառնալիք։ Այս մասին նա հայտարարել է РИА Новости-ի հետ զրույցում։
«Ես համոզված եմ, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի ցանկանա արտահանձնել Ասանժին առանց հստակ ըմբռնման, որ ԱՄՆ-ում մահապատժի վերաբերյալ որոշում չի լինի»,- ասել է Բալֆը։
Մարտի 26-ին Լոնդոնի Գերագույն դատարանը բավարարել է Ջուլիան Ասանժի միջնորդությունը և վճիռ կայացրել հօգուտ նրա։ WikiLeaks-ի հիմնադիրը կկարողանա բրիտանական դատարաններում շարունակել վիճարկել ԱՄՆ-ին արտահանձնման որոշումը:
28 Մարտ, 2024 21:37
449