5 հայ ծանրորդ վաղը կմեկնի Թաիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Ծանրորդների համար վճռորոշ դեր ունի Թաիլանդում մարտի 31–ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությունը: Օլիմպիական ընտրական մրցաշարի առումով, այդ ստուգատեսը վերջին վարկանիշայինն է:
Հայաստանը մրցումներում կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ ՝ +109կգ ): Նրանք մրցավայր կմեկնեն վաղը՝ լուսադեմին:
Մեր պատվիրակներից առաջինը` ապրիլի 6-ին, ծանրահարթակ կելնի Անդրանիկ Կարապետյանը:
Ստուգատեսը կավարտվի ապրիլի 11 –ին, իսկ մայիսի վերջերին կհրապարակվի Փարիզի խաղերին մասնակցող ծանրորդների ցանկը:
29 Մարտ, 2024 18:33
1677
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 մասնակից
17 Հոկտեմբեր, 2026 10:12
Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի լավագույնը․ ծանրամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Հայաստան
29 Օգոստոս, 2026 10:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ
27 Օգոստոս, 2026 23:39