Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը:

Ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն են Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որոնց արժեքը գնահատվել է 250 միլիոն եվրո:

Ֆրանսիայի հավաքականի ավագ, Փարիզի ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հայտնվել է 9-րդ տեղում:

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները.

1. Ջուդ Բելինգեմ («Ռեալ») – 250 միլիոն եվրո
2. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») – 250 միլիոն եվրո
3. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») – 200 միլիոն եվրո
4. Ռոդրիգո («Ռեալ») – 200 միլիոն եվրո
5. Բուկայո Սակա («Արսենալ») – 200 միլիոն եվրո
6. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») – 200 միլիոն եվրո
7. Ջամալ Մուսիալա («Բավարիա») – 150 միլիոն եվրո
8. Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի») – 150 միլիոն եվրո
9. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 150 միլիոն եվրո
10. Մարտին Էդեգոր («Արսենալ») – 150 միլիոն եվրո

609