![](https://araratnews.am/admin/images/1711954330.jpg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ անցած շաբաթ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների դիտարկմանը։ Երկու օրվա ընթացկում կլինեն դիտարկումները, կամփոփվեն և կտրամադրվեն Կառավարությանը։
Նաև տեղեկատվություն տրամադրեցին 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման աշխատանքների ընթացքի մասին։ Քաղաքապետին զեկուցեցին, որ Ասիական զարգացման բանկի հետ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավման ծրագիրն իրագործելու համար։ «Կա ծրագիրն իրականացնելու դրական միտում։ Այս պահին իրենց կողմից վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվարկման պրոցեսն է տեղի ունենում՝ ծրագրի հետագա իմպլեմենտացիան իրականացնելու համար»։
Քաղաքապետին նաև զեկուցվեց, որ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ավարտված է։ Նախագծով կառուցման ժամկետը 3 տարի է։