Մենք մշտապես սպասում ենք ռուս զբոսաշրջիկների և մեզ համար ամեն զբոսաշրջիկ, որ գալիս է Հայաստան, շատ կարևոր է, և մենք գնահատում ենք այն մարդկանց, որոնք ընտրում են ՀՀ-ն իրենց ժամանակն անցկացնելու համար: Եվ մենք արել և անում ենք այնպես, որ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար հնարավորինս լավ պայմաններ լինեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

 

«Ցանկանում եմ նշել, որ մեր պետությունը «Միր» քարտերի սահմանափակման հետ որևէ կապ չունի, դա որոշում է մասնավոր ոլորտը: Եվ մեր բանկային համակարգի մաս կազմող որոշ բանկեր այդ որոշումը կայացրել են»,- ասաց նա:

Հակոբյանը վստահեցրեց, որ դա քաղաքական հարց չէ, այլ տնտեսական ռիսկերի գնահատման հարց է, և որոշումը կայացրել են:

 

««Միր» համակարգը միջազգային համակարգ չէ, այն ամբողջ աշխարհում չի գործում, այն գործում է սահմանափակ երկրներում: Այս պահին ՀՀ-ն երկիր է, որտեղ մենք ունենք բանկային համակարգի մաս կազմող ներկայացուցիչ բանկ, որտեղ «Միր» քարտերը գործում են»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը:

 

668