Ի գիտություն 3-րդ դասարանի հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթի մասնակիցների
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 3-րդ դասարանի հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթի /ծածկագիր՝ 001146/ մասնակիցների կողմից «armeps.am» էլեկտրոնային համակարգում հայտերի մուտքագրման ժամկետ սահմանված է եղել 2024 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 15:00-ն: Սակայն տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ «armeps.am» համակարգում պահպանվել է 2024 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 00:00-ն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրազեկում է բոլոր այն կազմակերպություններին և ֆիզիկական անձանց, որոնք չեն հասցրել հայտերը մուտքագրել «armeps.am» էլեկտրոնային համակարգ, կարող են հայտն առձեռն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն մինչև հայտահրավերով սահմանված հայտերի մուտքագրման վերջնաժամկետը՝ 2024 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 15:00-ն:
03 Ապրիլ, 2024 19:58
528
Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը
05 Նոյեմբեր, 2025 19:47
Կառավարությունը հաստատել է կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը
21 Հուլիս, 2023 16:12
Հաստատվել է դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը
13 Հունվար, 2023 16:24