Գերեզմանոցի հարակից տարածքում սոճիներ են հատվել
Մարտի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 63-ամյա մի տղամարդ «Դիլիջան» անտառպետությանը պատկանող` գերեզմանոցի հարակից տարածքում ապօրինի հատել է ծառեր: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Բաժին հրավիրված տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում ընդունել է, որ երկու օր առաջ ապօրինի հատել է երկու սոճի` անձնական կարիքների համար:
Պատճառվել է 200 հազար դրամի վնաս: Հանգամանքները պարզվում են:
04 Ապրիլ, 2024 12:43
297