Թուրքիան կարող է նոր սահմանափակումներ մտցնել Իսրայել արտահանման համար, որոշումը կկայացվի՝ կախված իրավիճակի զարգացումից, այս մասին հայտարարել է հանրապետության առևտրի նախարարության ղեկավար Օմեր Բոլաթը։
«Կախված իրավիճակի զարգացումից՝ կարող են ընդունվել նոր որոշումներ և նոր սահմանափակումներ մտցվել»,- ասել է նա։

«Ոչ ոք չի հայտարարել Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին։ Թուրքիան դարձել է առաջին երկիրը, որը էմբարգո է մտցրել»,- ասել է նախարարը TRT պետական ​​հեռուստաալիքի եթերում։

Բոլաթի խոսքով՝ Թուրքիայի համար «կարևոր է դադարեցնել բռնությունները Գազայում։ Մեր նպատակը Իսրայելին զգուշացնելն է։ Մենք այս նախազգուշացումն արեցինք և համապատասխան ուղերձ հղեցինք միջազգային հանրությանը` այսօր առավոտից 54 ապրանքատեսակների գծով արտահանման սահմանափակումներ մտցնելով»։

409