ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, որը ներառում է ոսկու նկատմամբ մասնակի էմբարգոն։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ում Լիտվայի մշտական ներկայացուցիչ Առնոլդաս Պրանկեվիչյուսը։
«ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում մենք հենց նոր հաստատեցինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, ներառյալ ոսկու արգելքը, արտահանման վերահսկողության նոր միջոցառումները, Սբերբանկի ակտիվների սառեցումը, ավելի քան 50 նոր ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, այդ թվում՝ քաղաքական գործիչների, ռազմական առաջնորդների, օլիգարխների, քարոզիչություն անողների»,- գրել է նա Twitter-ում։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ևս հաստատել է, որ Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը: