ԵՄ-ն ռուսական նավթի էմբարգոյի շուրջ համաձայնության կգա մինչև շաբաթվա վերջ․ ֆրանսիացի նախարար
Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Բարբարա Պոմփիլին France Info ռադիոկայանի եթերում ասել է, որ Եվրամիությունում ռուսական նավթի էմբարգոյի վերաբերյալ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև այս շաբաթվա վերջ՝ մայիսի 8-ը։
Նրա խոսքով, այս թեմայով քննարկումները նորմալ են, քանի որ ԵՄ տարբեր երկրներ տարբեր աստիճանի կախվածություն ունեն ռուսական նավթից։ Պայմանագրերի ձևակերպումները, որոնց համաձայն այս պատժամիջոցները կարող են կիրառվել, այժմ Բրյուսելում ընթացող քննարկումների առարկա է։
«Կարծում եմ, որ մենք համաձայնության կգանք մինչև շաբաթվա վերջ», - եզրափակել է Պոմփիլին:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչներին դեռ չի հաջողվել համաձայնության գալ ռուսական նավթի ներկրման վրա էմբարգո սահմանելու վերաբերյալ։
05 Մայիս, 2022 15:53
1083
Չինաստանը հունվար-փետրվարին ավելացրել է նավթի արդյունահանումը
24 Մարտ, 2024 15:07
Արդյո՞ք Բորելը կհամոզի հանձնաժողովի իր գործընկերներին նվազեցնել գազի և նավթի մատակարարումն Ադրբեջանից․ երախորհրդարանական
29 Փետրվար, 2024 21:16
Նավթի արտահոսք` Պարսից ծոցի Իրանի հատվածում
28 Օգոստոս, 2023 04:04
Թուրքիան էմբարգո է սահմանել Իսրայելի դեմ
10 Ապրիլ, 2024 16:03
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը
21 Հուլիս, 2022 17:08
Ղազախստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
01 Հունիս, 2022 17:16