Թուրքիան հնարավոր է Իրաքի հետ սահմանի երկայնքով ՌԴ-ից գնված S-400 համակարգեր տեղակայի
Թուրքիայի զինված ուժերը կարող են Իրաքի հետ սահմանի երկայնքով Ռուսաստանի Դաշնությունից գնված S-400 համակարգեր տեղակայել՝ որպես երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ ռազմական գործողություն իրականացնելու պլանների մի մաս, գրում է Türkiye թերթը` հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ Hürriyet թերթը հայտնել էր, որ Թուրքիայի զինված ուժերը ակնկալում են լայնածավալ ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Հյուսիսային Իրաքում PKK-ի զինյալների դեմ, և Բաղդադի վարչակազմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
10 Ապրիլ, 2024 16:25
982