Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են կնքել։

Փաստաթղթի տակ ստորագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը. հայտնում է NTV հեռուստաալիքը։

Անկարայում հեռուստաալիքի աղբյուրների տեղեկություններով՝ կողմերը նախատեսում են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը, համակարգել տարածաշրջանային ճգնաժամերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակների կարգավորման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև փոխանակվել հետախուզական տեղեկատվությամբ։

Դաշինքի (որը մի շարք երկրներում անվանում են «իսլամական ՆԱՏՕ») ստեղծման շուրջ բանակցություններն ընթանում էին անցյալ տարեվերջից։ Դրա հնարավոր ուղղություններից մեկը կարող է լինել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միացումը Թուրքիայի կողմից հինգերորդ սերնդի «Kaan» կործանիչի ստեղծման ծրագրին։

127