Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Քալանթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Տիչինայի փողոց)։
Մասնավորապես՝
- սննդի կառույցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղելանջրանցիկ, չներծծող լվացվող նյութերից, խոհանոցի դռան և օդափոխության համակարգի մոտ առկա են եղել անհարթություններ և բացվածքներ,
- առաստաղի որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որպեսզի կանխարգելվեն կամ նվազեցվեն կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սեղանը չի պահվել նորոգ ու բարվոք վիճակում, երկաթային մասերի ներկերը թափված են եղել և առկա են եղել կոռոզիայի հետքեր,
- խոհանոցում առկա դարակաշարը պատշաճ մաքրված ու ախտահանված չի եղել։
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։
12 Ապրիլ, 2024 16:07
237
Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
14 Հուլիս, 2025 13:44
Հունվարից հունիս Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել ավտոբուսի ուղեվարձի մասով
14 Հուլիս, 2025 13:42
Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը
14 Հուլիս, 2025 11:46