Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը
Մինսկում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։
Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի խոսքով՝ նախատեսվում է ընդունել մի շարք հայտարարություններ, այդ թվում՝ կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՊՀ դիտորդի կարգավիճակ ստանալու 30-ամյակի հետ։
Նախատեսվում է, որ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն և կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր։
Հանդիպմանը քննարկման կդրվի ԱՊՀ անդամ երկրներ ուղարկված պատվիրակությունների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագիծը։ Բացի այդ, կորոշվի, թե Համագործակցության երկրների որ քաղաքները կստանան սպորտային մայրաքաղաքների կարգավիճակ 2025 և 2026 թվականներին։
12 Ապրիլ, 2024 16:27
408
Փաշինյանն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճատև շփում է ունեցել Պուտինի և Տոկաևի հետ
09 Հոկտեմբեր, 2026 21:30
ԱՊՀ երկրները միաձայն հանդես են գալիս բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին. Պուտին
09 Հոկտեմբեր, 2026 12:45
Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ նախաամանորյա հանդիպման
09 Հոկտեմբեր, 2026 12:15