ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել  է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը:

Կարևոր է ընդգծել, որ մենք խոսում ենք երկու խոշոր բաղադրիչների մասին, մեկը բովանդակային բարեփոխումն է, մյուսը՝ միջավայրը, որտեղ գործելու են բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները: Այս երկու բաղադրիչի առանձնացումը հատկապես կարևորում եմ, որ մենք բովանդակային և հայեցակարգային քննարկումները և Ակադեմիական քաղաքի՝ որպես միջավայրի քննարկումը կարողանանք պատկերացնել մի ամբողջություն: Այս մասին այսօր ասաց Ժաննա  Անդրեասյանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի ներկայացման ժամանակ:

 

Նախարարը նշեց, որ պլանավորում են հանդիպումներ ունենալ բուհերում և գիտահետազոտական կազմակերպությունների հետ, որպեսզի ավելի շատ ժամանակ և հնարավորություն ունենան միասին խոսելու ծրագրի մասին և պատասխանելու բոլոր հարցերին:

«Որպեսզի որոշումները որակյալ լինեն՝ ունենք հենց մասնագիտական քննարկումների կարիք, որ արվեստի ոլորտի մարդիկ խոսեն արվեստի կրթությունից, տեխնոլոգիական ոլորտի կրթությունն ու հետազոտությունը քննարկեն հենց այդ ոլորտի մարդիկ, և այս ամենը արվի մյուս բոլոր ուղղություններով, ինչն էլ միակ գրավականն է, որ այդ քննարկումների արդյունքներում մենք կունենանք հնարավորինս լավագույն որոշումները»,- ասաց նա։

Անդրեասյանի խոսքով, 2006 թվականից ի վեր բուհերում ուսանողների թիվը նվազել է ավելի քան 32%-ով։

«Սա բերեց նրան, որ բուհերը, որոնց ֆինանսավորման հիմնական աղբյուրը ուսման վարձերն էին, փորձում էին լուծումներ գտնել՝ հաճախ կրթության որակի հաշվին»,- նշեց Անդրեասյանը։

Անդրեասյանը նշեց, որ կառավարությունը մի շարք գործիքակազմեր է ներդրել, որ ավելացնի գիտաշխատողների թիվը, հետազոտությամբ զբաղվող մարդկանց թիվը՝ նպաստելով երիտասարդ գիտնականների աճին. «Սա մի բան է, որ անհնար է անել առանց կրթության, բարձրագույն կրթությունը անպայմանորեն պետք է ունենա հետազոտությունը որպես իր բաղադրիչ, այս երկուսի մի հովանոցի տակ գործելը մի կողմից բերելու է գիտության ոլորտում երիտասարդ գիտնականների խողովակի առաջացման, մյուս կողմից բարձրացնելու է բարձրագույն կրթության որակը»:

Նախարարը նշեց, որ այս ծրագիրը պետք է լինի բոլորի ծրագիրը, որպեսզի ունենա հաջողություն:

Ակադեմիական քաղաքի հատակագիծը 

1060