Արտամարմնային բեղմնավորման ծառայություն կմատուցվի նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ֊ում

Արտամարմնային բեղմնավորման ծրագրի շահառուների թիվը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ 8 անգամ ավելի է:
Այս աննախադեպ աճով պայմանավորված թողունակությունը ապահովելու և ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով` պետական ծրագիրը կգործի նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կատարած այցի ընթացքում շրջել է ծննդատանը, եղել Պտղի բժշկության կենտրոնում, ինչպես նաև այն հատվածում, որտեղ նախատեսվում է ծավալել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժծառայություն:
13 Ապրիլ, 2024 02:32
750