Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Շահինյանը և հայտնել, որ Երզնկյան փողոցի 4-րդ շենքում գողություն է կատարվել:
Շահինյանը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը իր ծանոթ Հայկ Բաղդասարյանը նշված շենքի բնակարաններից մեկից գողացել է 4 համակարգիչ և 2 բազմոց:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ «անձնական ուենցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Շահինյանը Արաբկիրի նախկին թաղապետն է:
15 Ապրիլ, 2024 19:46
954
Նոր զարգացումներ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրեական գործով
30 Հոկտեմբեր, 2024 20:03
Այսօր լրանում է Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրանտ Շահինյանի 100-ամյա հոբելյանը (տեսանյութ)
30 Հուլիս, 2023 15:14
Պրեստի՞ժ, թե անհրաժեշտություն. բարձրագույն կրթության մարտահարվերները
26 Օգոստոս, 2020 21:25