Դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
![](https://araratnews.am/admin/images/1713247743.jpeg)
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով ապրիլի 16-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն փողոցի գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
16 Ապրիլ, 2024 10:09
269