Այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում այդ թեզը, որ դուք՝ դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը, «Հանրապետական» կուսակցությունը և դրանց սատելիտները փաստացի հանդիսացել եք Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիոն կոալիցիա: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Դուք ստորագրել եք Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան, բառի ուղիղ ու ամենաիսկական իմաստով, դուք հանդիսանում եք կապիտուլյացիոն քաղաքական ուժեր և դա տեղի է ունեցել այն պայմաններում և այն պարագայում, երբ մեր կողմից ստորագրված նոյեմբերի իննի համաձայնագիրը ձեր խմբակցության պատգամավորն անվանել է միակ հնարավոր փաստաթուղթը,  որով Լեռնային Ղարաբաղը կարող էր մնալ հայկական»,- ասաց նա:

832