Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ
Ապրիլի 28-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից:
Պատարագին հաջորդած հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Դեսպան Պապիկյանը ծաղկեպսակ է զետեղել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
28 Ապրիլ, 2024 23:29
721
«Եվրատեսիլ 2026»-ի մեր պատվիրակությունը մեկնեց Վիեննա
03 Մայիս, 2026 10:13
Վիեննա՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում․ լուսանկարներ
03 Ապրիլ, 2026 19:13
Flyone Armenia-ն առաջարկում է ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթում՝ սկսած 24,99 եվրոյին համարժեք դրամից
19 Փետրվար, 2026 11:33