Տոկաևը ողջունել է Ալմաթիում ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ վարելու Բաքվի և Երևանի համաձայնությունը
![](https://araratnews.am/admin/images/1714554035.jpg)
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու, խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար։ Այս մասին ասվում է Ղազախստանի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
«Ես ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով բանակցություններ վարելու արտաքին գործերի նախարարների մակարդակով, երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ։ Կարևոր իրադարձություն տեղի կունենա Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվել է պատմական հռչակագիրը, որը ստեղծել է ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատել միջպետական սահմանների որոշման սկզբունքները»,- նշել է Տոկաևը։
01 Մայիս, 2024 17:00
520