Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը։ Կառավարության կաբինետը կղեկավարի նախկին առաջին փոխվարչապետ Ալիխան Սմաիլովը։
Էներգետիկայի նախարար է նշանակվել Բոլատ Աքչուլակովը, որը նախկինում «Սամրուկ-Կազինա» հիմնադրամի գործադիր տնօրենն էր։
Արտգործնախարար Մուխթար Թլեյբերդին, պաշտպանության և ներքին գործերի նախարարության ղեկավարներ Մուրատ Բեկտանովը և Երլան Տուրգումբաևը պահպանել են իրենց պաշտոնները նոր կառավարությունում։
Առաջին փոխվարչապետն է Ռոման Սկլյարը ։ Առևտրի և ինտեգրման նախարարության ղեկավար է նշանակվել Բախիթ Սուլթանովը, իսկ տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարար՝ Աքսար Ումարովը։
Գյուղատնտեսության նախարար է դարձել Երբոլ Քարաշուկեեւը, Արդարադատության նախարար՝ Կանատ Մուսինը։ Տոկաևը կրթության և գիտության նախարար է նշանակել Ասխատ Այմագամբետովին, իսկ առողջապահության նախարար՝ Ազհար Գինիյաթին։
Երուլան Ժամաուբաևը կաշխատի որպես Ղազախստանի ֆինանսների նախարար, իսկ Դաուրեն Աբաևը՝ մշակույթի և սպորտի նախարար։
Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարն է Յուրի Իլինը։ Ազգային էկոնոմիկայի նախարար է նշանակվել Ալիբեկ Կուանտիրովը։