Երբ մենք ասում ենք, որ ինստիտուցիոնալ կայացած չի մեր պետությունը, խնդիրը այն չէ, որ մենք այդ պրոբլեմը չենք տեսնում, պրոբլեմը այն է, որ պետական համակարգի հազարավոր աշխատողների մեջ մարդիկ չեն գտնվում, որոնք զեկուցեն կարևորը, ոչ թե կիլոմետրանոց թղթերով էնքան ծանրաբեռնեն պաշտոնյաներին, որ բուն նպատակից և բուն աշխատանքից շեղվեն: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես 2018 թվականից տպավորություն ունեմ, որ  անընդհատ թղթեր, թղթեր, թղթեր... կարդում ես հազարավոր էջեր, հետո ասում ես էս ինչի՞ կարդացի, ու ինքդ էդ հարցի պատասխանը չունես, միակ տարբերակն այն է, որ էս բերին, որ դու կարդաս, որ գործով չզբաղվես»,-ասաց  նա և կոչ արեց լուծել այս խնդիրը:

341