Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանը անցնում։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սահմանը գծելու շրջանում, բնականաբար, մենք ՀՀ-ի համար հավելյալ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում։

Ամբողջական կլինի այդ անվտանգության երաշխիքները, երբ որ մենք ամբողջական սահմանազատում կկատարենք։

Մենք համոզված ենք, որ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում», -ասել է Գրիգորյանը։

«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել։ Սահմանազատման գործընթացը հաջող է անցել և նախադեպ է ստեղծել, որ մենք շարունակենք գործընթացը։

Սահմանապահների կանգնելու փորձ ունենք Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, և 2020 թվականից այդտեղ հիմնականում հանգիստ է եղել», -ավելացրել է Գրիգորյանը։

512