Մոտ 270 հազար բրիտանացի զինվորականների անձնական տվյալները վտանգվել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության դեմ կիբերհարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է The Times թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ խոսքը ինչպես ակտիվ զինծառայողների զգալի մասի, այնպես էլ պահեստազորի ու վետերանների մասին է։ Ընդ որում, հաքերները մուտք չեն գործել հատուկ նշանակության զորքերի զինծառայողների անձնական տվյալներ, որոնք պահվում են այլ սերվերներում։

Երկուշաբթի երեկոյան Sky News-ը հայտնել է, որ չինացի հաքերները իբր հարձակում են իրականացրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության դեմ։ Աշխատավարձի մշակման համակարգերը կոտրվել են՝ թույլ տալով հանցագործներին մուտք ունենալ պաշտպանության անձնակազմի և զինվորականների անձնական, այդ թվում՝ բանկային տվյալներ: 

272