Վրաստանում վեց մարդ է բերման ենթարկվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցերի ժամանակ անկարգություններին մասնակցելու համար, չորեքշաբթի հաղորդում է Sputnik Грузия-ն ՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը։

«Թբիլիսում վեց մարդ է բերման ենթարկվել՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցերի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու և գույքին վնաս պատճառելու մեղադրանքով», - մեջբերում է գործակալությունը ՆԳՆ ներկայացուցչի խոսքերը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ձերբակալվածներից մեկն ապրիլի 16-ին առարկաներ է նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ սպա վիրավորվել է։ Նույն օրը երկրորդ ձերբակալվածը վնասել է պարեկային մեքենան։

169