Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են։
Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։
Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր աջակցությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։
Շուրջ 4 ժամ է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։
20 Մայիս, 2024 00:51
1440
Ինչպես նախկինում, պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների լիակատար կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16 Հուլիս, 2026 12:33
ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ
04 Հուլիս, 2026 15:27
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50 տոկոսը կանայք են. ԱԳՆ
24 Հունիս, 2026 19:41