ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պնդում է, որ Չինաստանը չի փորձում ազդել Ռուսաստանի վրա Ուկրաինայի հակամարտության համատեքստում, քանի որ Պեկինին, նրա կարծիքով, դա չի հետաքրքրում։

«Մենք երկար ժամանակ ասում ենք Չինաստանին, որ նա պետք է օգտագործի իր ազդեցությունը»,- ասել է դիվանագետը իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում: Բորելը նաև բացատրել է, որ համայնքի անդամ 27 երկրների միջև դժվար է միաձայն որոշումներ կայացնել։ Նա մասնավորապես հավելել է, որ Ուկրաինային հետագա ռազմական օգնության վերաբերյալ որոշ որոշումներ արգելափակված են՝ պայմանավորված պետություններից մեկի դիրքորոշմամբ։

«Ռուսաստանը 10 անգամ ավելի շատ կրակի ուժ ունի ուկրաինական ճակատում»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: Սա նշանակում է, որ Ուկրաինան գտնվում է պաշտպանական դիրքում։ Նա փորձեց հարձակման անցնել, բայց ստիպված եղավ նահանջել։

413