Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սլովակիայի նախագահ Կապուտովայի հետ ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ ռուսական զորքերը հարձակողական գործողությունների նոր ալիք են սկսել Խարկովի ուղղությամբ։ Այս մասին գրել է pravda.com.ua կայքը:

«Ուկրաինան նրանց այնտեղ դիմավորել է զորքերով, բրիգադներով և հրետանիով։ Նրանք ավելի շատ ուժեր են ներգրավել այս ուղղությամբ, բայց մեր զինվորականները, մեր հրամանատարությունը գիտեր այդ մասին և հաշվարկել էր ուժերը՝ հակառակորդին դիմավորելու համար։ Հիմա այդ ուղղությամբ դաժան մարտեր են, մենք նրանց կրակով ենք դիմավորել»,- ասել է Զելենսկին:

Հինգշաբթի՝ մայիսի 10-ի ցերեկը, Կիևին ենթակա Խարկովի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը հայտնել է, որ մարտեր են ընթանում շփման գծի մի շարք հատվածներում։ Այս առնչությամբ նա տեղի բնակիչներին հորդորել է զգույշ լինել և չլքել ապաստարանները, եթե խիստ անհրաժեշտություն չկա: Գանչևը նաև զգուշացրել է ուկրաինական կողմից հնարավոր տեղեկատվական սադրանքների մասին և կոչ արել շարունակել զգոն լինել։

306