Մայիսի 13-ին Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասն այցելել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն: Հանդիպման ընթացքում գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը դեսպանին ծանոթացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակին, ներկայացրել գործակալության՝ որպես անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի, կառուցվածքը, լիազորություններն ու կատարած աշխատանքները:

Այս մասին հայտնել են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։

Գրիգոր Ներսիսյանն ընդգծել է, որ գործակալությունն ակտիվորեն համագործակցում է մի շարք տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ` ներկայացնելով վերջիններիս հետ իրականացված և ընթացիկ փուլում գտնվող ծրագրերը:

Անդրիաս Պուլոկասն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ընդգծել երկու երկրների նմանությունները՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արձանագրած ձեռքբերումների իմաստով: Դեսպանը ևս կարևորել է այս իրավունքի դերը բոլոր ոլորտներում՝ նկատելով, որ աշխարհը շարժվում է ավելի մեծ թվով տվյալներ մշակելու ուղղով, ուստի դրանց պաշտպանության կարևորությունը օրեցօր մեծանում է:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները և պայմանավորվել կազմակերպել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագիր կնքելու գործընթացը:

460