ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, որը վերաբերում է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։ «Հանդիպումից հետո կողմերի հետ շփում ունեցե՞լ եք։ Եվ ընդհանրապես, բանակցությունների այս փուլում ինչպիսի՞ հաղորդակցություն ունեք կողմերի հետ՝ նկատի ունեմ խաղաղ բանակցությունները»,- հարց են ուղղել տեղակալին։

Հարցին ի պատասխան՝ Պատելը նշել է․ «Ես ուղղակի կասեմ, որ երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին, մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է։ Սա մի բան է, որին պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն հետամուտ լինել: Ես որևէ թարմացում չունեմ կողմերի միջև բանակցությունների վերաբերյալ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին»։

 

230