ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի ասել է, որ Վաշինգտոնը 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային, այդ թվում՝ հզորացնելու նրա զենքի արդյունաբերությունը և զենք գնելու համար այլ երկրներից, բացի ԱՄՆ-ից:

«Այսօր ես հայտարարում եմ Ուկրաինային լրացուցիչ 2 միլիարդ դոլար հատկացնելու մասին՝ օտարերկրյա պետությանը ռազմական կարիքների համար ֆինանսական օգնության տեսքով»,- ասել է նա Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Պետդեպարտամենտի կողմից։

Նրա խոսքով, այդ միջոցներով հիմնադրամ կձևավորվի երեք խնդիրների լուծման համար՝ զենքի անհապաղ մատակարարում Կիևին, ներդրումներ ուկրաինական ռազմական արդյունաբերության մեջ, այդ թվում՝ այլ պետությունների արտադրության նպատակով, և Ուկրաինայի կողմից երրորդ երկրներից զենք գնելու համար։ 

362