Ուրուգվայի ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Ուրուգվայի ներկայացուցիչների պալատը միաձայն (74 ձայնով) կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին օրինագծին:
Նախաձեռնությունը Սենատի հավանությանն է արժանացել մայիսի 7-ին, և եթե գործադիր իշխանությունը դիտողություններ չներկայացնի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին:
Քվեարկությունից առաջ ելույթ ունեցած պատգամավորները դատապարտել են ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի ժխտումը և ընդգծել, որ անպատժելիությունն է սնում վերջին տարիներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործությունները, ներառյալ՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:
Պետական բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոալիքներն այսուհետև ամեն տարի ապրիլի 24-ին լուսաբանելու են Հայոց ցեղասպանության թեման:
15 Մայիս, 2024 21:46
484
Ուրուգվայում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը
18 Փետրվար, 2026 21:59
Ուրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին
28 Հունվար, 2026 13:14
ՄԻՊ-ն ու Ուրուգվայի դեսպանը քննարկել են խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարը
26 Հունվար, 2026 14:28