Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել, սակայն նրա վիճակը թույլ չի տա առաջիկա օրերին նրան Բանսկա Բիստրիցայից տեղափոխել Բրատիսլավայի հիվանդանոց: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը:
Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ Ֆիցոյի վիճակը կայունացել է:
Իսկ ավելի վաղ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի համար կասկածվող 71-ամյա Յուրայ Ցինտուլան կանգնել է դատարանի առջև: Նա հայտարարել է, որ չի զղջում իր արածի համար։ Ցինտուլայի խոսքով՝ ինքը չի ցանկացել սպանել վարչապետին, այլ միայն վնասել։
Հանցագործությունը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով: Կասկածյալին սպառնում է ցմահ ազատազրկում։
18 Մայիս, 2024 20:00
960
ԵՄ-ն հայկական ապրանքներին ժամանակավոր առևտրային արտոնություններ տրամադրելու մասին փաստաթուղթ է ստորագրել
08 Հոկտեմբեր, 2026 12:12
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի միջոցառմանը կարևորել է հակամարտություններից տուժած տարածքներում մշակութային ծագման և պատմական համատեքստի պահպանումը
24 Սեպտեմբեր, 2026 14:11
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը
11 Սեպտեմբեր, 2026 21:27
Լիահույս եմ, որ ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրագործման համար երկխոսությունը կշարունակվի. Փաշինյանը՝ Ֆիցոյին
01 Սեպտեմբեր, 2026 11:36
ՆԱՏՕ-ն չի պարտավորեցնի ֆինանսավորել Կիևին Անկարայի գագաթնաժողովից հետո․ Ֆիցո
06 Հուլիս, 2026 10:56
Հայաստանում Զելենսկին ինձ ասաց՝ պատրաստ է հանդիպել Պուտինին ցանկացած ձևաչափով․ Ֆիցո
11 Մայիս, 2026 15:47