Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:



Բորելն ընդգծել է, որ որոշումը թույլ կտա կանխել մարդկային հետագա զոհերը և, հնարավոր է, քայլ դառնա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ:



«Եվրոպական Միությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ ստեղծված ձևաչափին և պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ջանքերում ու կյանքի կոչել ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ զարգացման շուրջ պայմանավորվածությունները»,- հայտարարել է Ժոզեպ Բորելը:

 

1lurer.am

573