ՀՀ քննչական կոմիտեն տեսաձայնագրություն էր հրապարակել, որից պարզ է դառնում, որ Մարտի 1-ի կազմակերպիչ և Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ նախագահի պաշտոն զբաղեցրած  Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի ընկեր Հրաչյա Ղևոնդյանը ծրագրում է մայիսի 26-ին գրավել ՀՀ կառավարության, ԱԺ-ի, ոստիկանության շենք-շինությունները՝ այդպիսով տապալելով իշխանությունը հեղաշրջման միջոցով կամ նոր Մարտի 1 կազմակերպել՝ այս անգամ արդեն որպես ընդդիմադիր, քանի որ նշում է, որ ավելի լավ է 15-20 մարդ մեռնի, քան իշխանությունները մնան։

Քոչարյանի ընկերը նաև նշում է, որ վարչապետի պաշտոնը պետք է վերցնի (այսինքն՝ զավթի) Վազգեն Գալստանյանը , որն արդեն հայտարարել է, թե մայիսի 26-ին իրենց հերթական «հուժկու ու բեկումնային» հանրահավաքն է սպասվում։ Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ Գալստանյանի քաղաքական հայրերը Քոչարյանի գլխավորությամբ որոշել են գնալ արյուն թափելու ճանապարհով, որովհետև «սրբազանի» շոուն իրեն չարդարացրեց և հասարակությունը մերժեց ստի ու կեղծիքի հերթական շարժումը։

Եվ ինչպես ՀՀ իշխանություններն արդեն զուշացրել են՝ եթե հոգևորականի սքեմի տակ թաքնված Քոչարյանին ու դաշնակներին հաջողվի երկրում տապալել լեգիտիմ Կառավարությանը՝ հաջորդ քայլը լինելու է հերթական կապիտուլյացիան կամ Ռուսաստանի ծայրագավառ դառնալը, ինչի հետ կապված՝ օրեր առաջ փորձի փոխանակում էր եղել Արցախում իշխանություն զավթած  խմբակի  ու Կանադայի քաղաքացի Գալստանյանի միջև։

1116