Վրաստանի վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱԳ նախարար Իլիա Դարչաշվիլիի հետ մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը։
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրան են ժամանել նաև Կատարի էմիրը, Թունիսի և Տաջիկստանի նախագահները, Իրաքի, Պակիստանի, Կատարի վարչապետները, Թուրքմենստանի նախկին նախագահը և Իրաքի, Ալժիրի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Լիբանանի խորհրդարանների նախագահները։
Արարողությունը տեղի է ունենում Թեհրանի պետությունների ղեկավարների նիստերի դահլիճում՝ նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի գլխավորությամբ։
22 Մայիս, 2024 22:10
377
Վրաստանի վարչապետը հրապարակում է արել Հայաստանից․ լուսանկարներ
16 Հոկտեմբեր, 2026 19:25
Վրաստանը ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ կապված Ֆրանսիայի ցույցերի հետ
12 Հոկտեմբեր, 2026 17:44
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09 Հոկտեմբեր, 2026 21:45