Լոնդոնի «Ֆուլհեմը» նախանշել է իր առաջին տրանսֆերը Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալուց հետո, որի իրավունքը ակումբը վաստակել է փլեյ-օֆֆ փուլում «Բրենթֆորդի» նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ:

 

ESPN-ը հայտնում է, որ ակումբը ծրագրում է թիմ վերադարձնել «Տոտենհեմի» կիսապաշտպան Ռայան Սեսենյոնին: Երիտասարդ անգլիացին ընդամենը մեկ տարի առաջ 25 միլիոն ֆունտով տեղափոխվեց լոնդոնցիների ճամբար, բայց չկարողացավ ամրապնդվել նոր թիմի հիմանական կազմում:

 

Նշվում է, որ «Ֆուլհեմը» ցանկանում է վարձակալել Սեսենյոնին մեկ մրցաշրջանով և կփորձի գործարքի մեջ ներառել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի գնման տարբերակը:

 

 

                                                                                                                                                     Աղբյուրը` armsport.am

856