Քաղաքագետ Մովսես Հարությունյանը գրում է.

Այս պահին եղած իրավիճակային գնահատականը թույլ է տալիս ուրվագծել 2 տեսակի Հայաստանի մոդելի բախում։

Հայաստանի մոդել 1.

Հիմնական շահառուն գործող իշխանությունն է։

  • Իրական Հայաստան, որտեղ պատմական իրողությունները կմնան որպես պատմություն։ Արցախը կորսված է ու պետք է համակերպվել այդ իրողության հետ, ինչպես Վանի, Կարսի, Նախիջևանի և այլնի կորստյան հետ։
  • Տարածք- 29.743 քառակուսի կմ` հստակ սահմանագծված,
  •  Ինքնիշխան երկիր, որտեղ դրսի թելադրանքով չեն գործելու,
  • Բազմաբևեռ դաշնակցային կողմնորոշմամբ` նախկին միայն ռուսամետ կողմնորոշման փոխարեն։ Ավելի շատ միտված ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացում։
  • Առանց թշնամիների հարևաններ, որից Իրանն ու Վրաստանը որպես բարեկամներ, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը որպես զուտ հարևաններ` դա էլտարածքային բերումով,
  •  ՀԱՊԿ-ից դուրս Հայաստան,
  • Աշխարհի տարբեր երկրներից գնված զենքերով ու արևմտյան մոդելով հագեցած բանակ` միայն ռուսական փչացած զենքերի գնման պարտադրանքի փոխարեն,
  •  Ժողովրդավարական Հայաստան` բառիս բոլոր իմաստներով։

Հայաստանի մոդել 2

Հիմնական շահառուն ընդդիմությունն է` այդ թվում այս պահին փողոցում գտնվող եկեղեցին։

Հայաստան, որտեղ հստակ չի պատմական ու իրական Հայաստանի բաժանումը։ Մարդիկ պատմական իրողություններից չեն կարողանում ազատվել։ Արցախի կորուստը չի ընդունվում, քայլեր են արվում Արցախը հետ նվաճելու ուղղությամբ` իհարկե միայն պատերազմով։ Հաջողության դեպքում կարելի է նաև Վան, Կարս ու Նախիջևանն էլ նվաճել, մտածում են այդ Հայաստանի առավել հայրենասերները։

 Անորոշ սահմաններով երկիր, որի դաշնակիցներն անգամ չեն ճանաչում սահմանները։ Պարբերաբար սահմանային բախումներ ու այս կամ այն մետրի համար պատերազմներ` մի օր արյամբ դա գրավելով, հաջորդ օրն էլ արյամբ այն կորցնելու սցենարով։

Ոչ լիարժեք ինքնիշխան երկիր, որի գլխին կանգնած կլինի ՌԴ-Բելառուս միութենական պետություն մտնելու ապագան,

Միաբևեռ դաշնակցային կողմնորոշման երկիր` ի դեմս դարավոր դաշնակից ՌԴ-ի։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սորոսականներ են, պետք է հեռու մնալ իրենցից։

2 թշնամի-2 բարեկամ հարևաններ, երբ Ադրբեջանից ու Թուրքիայից ունենք մշտապես տարածքային և այլ պահանջներ` առանց հստակ իմանալու, թե ինչ մեթոդով ենք հասնելու դրանց,

 ՀԱՊԿ ու այլ ռուսական կազմակերպությունների անդամ Հայաստան,

Միայն ռուսական զենքերով ու ռուսական մոդելով հագեցած բանակով երկիր, որի հրամկազմը կնշանակվի Ռուսաստանի կողմից` դաբռոյով,

Ոչ ժողովրդավարական Հայաստան` բառիս բոլոր իմաստներով, որտեղ երկրի ղեկավարին կորոշի ոչ թե ժողովուրդը, այլ ինչ-որ սենյակներում, որն էլ հետո կպարտադրվի ժողովրդին` ֆիկտիվ ընտրությունների միջոցով։

761