Աղետի ժամանակ կյանքից անժամանակ հեռացել է Գնել Զաքարյանը․ «Սպայկա» ընկերության հայտարարությունը
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի ժամանակ ճանապարհի փլուզման և ողողման արդյունքում բեռնատարի կործանման հետևանքով իր հերթական գործուղման ընթացքում կյանքից անժամանակ հեռացել է Սպայկա ընկերության լավագույն վարորդներից մեկը՝ Գնել Հովհաննեսի Զաքարյանը, որը մեզ հետ աշխատել է 14 տարուց ավել:
Ընկերությունը և ամբողջ անձնակազմը սգում է սիրելի գործընկերոջ վաղաժամ մահը և հայտնում մեր զորակցությունը ընտանիքի անդամներին և հարազատներին:
Կարեկցում ենք աղետի հետևանքով տուժած հայրենակիցներին և մեր ուժերի ներածի չափով փորձելու ենք օգտակար լինել նրանց բնականոն կյանքին վերադառնալուն միտված աշխատանքներին:
28 Մայիս, 2024 02:22
2889
«Սպայկա» ՍՊԸ-ի և ընկերության հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից պետբյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ
12 Դեկտեմբեր, 2022 21:14
«Սպայկա»-ի մոտ բռնկված հրդեհը մարել չի հաջողվում
04 Սեպտեմբեր, 2021 19:12
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ԵՄ-ի որոշումը
23 Հուլիս, 2024 20:25
Քննարկվել են ՀՀ կառավարության և Fichtner ընկերության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր
18 Ապրիլ, 2024 23:21
Առաջարկվում է Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ալիքը դարձնել համապետական սփռման
18 Մարտ, 2024 18:05