
2024 թվականի հունվարին մենք ունեցել ենք 713.715 աշխատատեղ, ինչը 2018 թվականի հունվարի ցուցանիշից ավելի է 200.656-ով: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ համադրել է ցուցանիշները 2023 թվականի հետ, որպեսզի պատկերն առավել ամբողջական լինի:
Նա ասաց, որ բյուջեի հարկային եկամուտները 2017թվականի նկատմամբ ավել են 1 տրիլիոն 63 միլիարդ դրամով կամ 92%-ով։
Վարչապետը հայտնեց, որ 2023 թվականին եկամտային հարկի գծով քաղաքացիներին վերադարձվել է 68 միլիարդ 200 միլիոն դրամ, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 63 միլիարդ դրամով կամ 14.5 %-ով։
Փաշինյանը նշեց, որ հիփոթեքային ծրագրով ՀՀ-ում բնակարան է ձեռք բերել 36686 քաղաքացի, 2018-ի հեղափոխությունից հետ ՀՀ-ում նոր բնակարան է ձեռք բերել 36686 քաղաքացի, աճը 2017 թվականի նկատմամբ կազմել է 1648%։