Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ վերջին օրերին Ռաֆահում տեղի ունեցած միջադեպերը չեն կարող ստիպել ԱՄՆ-ին հրաժարվել Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելուց, այսօր՝ մայիսի 29-ին, գրում է իսրայելական Haaretz թերթը։։
Այդուհանդերձ, Քիրբին նշել է, որ Ռաֆահի գործողության պատճառով Իսրայելը բախվում է հետագա մեկուսացման միջազգային հանրությունից։
Իր հերթին, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հաստատել է Բայդենի վարչակազմի «խոր վիշտը»՝ իսրայելական բանակի կողմից Ռաֆահի վրա հարձակման հետևանքով զոհվածների ողբերգական մահվան կապակցությամբ, որի հետևանքով զոհվեցին տասնյակ պաղեստինցիներ, որոնք պատսպարվել էին հարձակման ենթարկված համալիրի մոտ։ Այդ մասին հաղորդել է իսրայելական i24News հեռուստաալիքը:
«Ինչպես մենք նախկինում ասել ենք, Իսրայելն իրավունք ունի հետապնդելու ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, ովքեր պատասխանատու են խաղաղ բնակիչներին սառնասրտորեն սպանելու համար, ինչը, ըստ երևույթին, եղել է Իսրայելի նպատակն այս դեպքում: ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի թաքնվել Գազայի խաղաղ բնակիչների հետևում, սակայն Իսրայելը նաև պարտավոր է անել հնարավոր ամեն ինչ՝ իր գործողություններում խաղաղ բնակչությանը վնաս չհասցնելու համար»,- ասել է նա: