Ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ է ստացել ԼՂ-ից բռնի տեղահանված 96,696 անձ, հաշվառման են կանգնել 83,942-ը, քաղաքացիության համար դիմել է 2075 անձ, որոնցից 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիական դիմումների մասին տվյալներ:

«Արտահերթ ռեժիմով են մեր հայրենակիցները քաղաքացիության դիմումների մասով սպասարկվում, որովհետև եթե գնանք ստանդարտ ճանապարհով, ապա յուրաքանչյուր դիմումի կարող ենք հատկացնել շուրջ 3 ամիս ժամանակ, բայց այս պահի դրությամբ աշխատում ենք 1 ամսվա ընթացքում եզրափակել այս դիմումները, և կարողանանք ավարտական ակտերը հասցնել մեր հայրենակիցներին»,- ասաց նա:

1735