«Կիրանցի հատվածում ծառայություն իրականացնում են սահմանապահ զորքերը, զինված ուժերն էլ իրենց նախորոշված հատվածերում կատարում են իրենց խնդիրները»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նա ասաց, որ սահմանապահ զորքերը, որտեղ իրականացնում են ծառայություն, ևս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ պատրաստ են իրականացնելու պաշտպանություն։  

«Սահմանապահները սահմանին իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում Զիված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առաջ դրված խնդիրը կատարելու»,- նշեց Ասրյանը։

Նա խնդրեց իրեն «հող հանձնելու» մասին հարցադրում չանել. «Հող հանձնել, հող հանձնել, հող հանձնել... նման հարցադրում ինձ մի կատարեք»։

Հարցին՝ ասում են այդ հանձնված  տարածքները Հայաստանի տարածքներից չեն, դուք վստա՞հ եք, ԳՇ պետը պատասխանեց. «Այո, վստահ եմ։ Ես չեմ պնդում, դա պնդում է սահմանը, որը արտացոլված է մեր քարտեզների վրա։ Ես ունեմ քարտեզներ, որտեղ արտացոլված է  սահման, իսկ թե սահմանի ներսում, դրսում քաղաքացիական անձը կամ իրավաբանական անձն ունի՞ հողամաս, տուն, կառույց, դա Զինված ուժերի գործառույթը չէ»։

500