Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 19-ի, 29-ի, 30-ի, մայիսի 29-ի և 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Մասնավորապես՝
- Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Մհեր Մկրտչյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից։
- Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանը փոխադրվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
- Տաթևիկ Սարուխանյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից։
- Արթուր Հեբոյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
- Արսեն Եղիազարյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին։
- Արմեն Սարգսյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
03 Հունիս, 2024 16:42
559
Մեկնարկել է «Հիշողությամբ պայմանավորված ժառանգություն» թեմայով գիտաժողով
15 Հունիս, 2026 16:26
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
15 Հունիս, 2026 15:51
Աննա Հակոբյանը մայրիկի հետ մասնակցել է Գինու օրերին
08 Հունիս, 2026 14:50
Նախորդ տարիներին դատարան ներկայացված հայցերով՝ 2025-ին վերականգնվել է 113 մլն 405 հազար դրամի վնաս. Վարդապետյան
06 Մայիս, 2026 15:38
Ուզում եք՝ իջնեմ Ձեր մակարդակին սկսեմ վիրավորել Ձեզ․ Վարդապետյանը՝ Մանուկյանին
29 Ապրիլ, 2026 14:15
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ
14 Ապրիլ, 2026 10:11