Telegram-ում նշանակալի նորամուծություններ կլինեն

Telegram-ի ստեղծող Պավել Դուրովը հայտարարել է հավելվածում նշանակալի նորամուծությունների մասին։ Հավելվածն արդեն թարմացվել է անցյալ շաբաթ, որը ներառում է հաղորդագրությունների էֆեկտներ, լուսանկարների ենթագրեր, հեշթեգների որոնում և այլն:
«Մենք պլանավորում ենք ավելի մեծ բան գործարկել այս շաբաթ, այնպես որ անհամբեր սպասեք դրան»,- գրել է Դուրովը Telegram-ի իր ալիքում:
Նա չի հայտնել առաջիկա թարմացումների մանրամասները։
04 Հունիս, 2024 15:54
391