ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնել էր, որ բացահայտվել են «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն և ցույցերին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու փորձեր:
ՔԿ-ն նաև հրապարակել էր ձայնագրություն, որի սղագրությունը ներկայացնում ենք ստորև.
-Ալո, նոր տղաների հետ խոսեցի, Գագուլիկը կարողանում ա գալ: Ես էլ, ընդհանուր առմամբ, կարողանում եմ գալ, ուղղակի իմ գործն ա էլի, էնպես ա, որ 10-ին դուրս գամ, էնպես պետք ա անեմ, որ հասցնեմ: Տես, Գագուլիկի հետ էլ խոսեցի:
-Հա
-Դե Հայկը հյունանոցում ա:
- Հա:
-Բրատ, Գագուլիկն ասում ա՝ կարա՞ն հարցներս նորմալ լուծեն:
-Ախպեր, չէ, հլը, վոպշեմ, մինչև, բան… հարցը տանք՝ կա՛մ էս կողմ, կա՛մ էն կողմ:
-Ախպեր, քեզ անկեղծ ասեմ, որ ասում ես նվիրվում ենք, անկեղծ ա եղել լրիվ: Դու հեն ա մեջն ես: Տեսնում ես չէ՞ որ ամսի 26-ից գալիս ենք: Ինչքան դուք եք գնում, էնքան էլ՝ մենք: Ժամը 5-ին Գագուլիկին զանգել եմ, էն մեր մեծ ախպորն էլ եմ զանգել, անունը չեմ տալիս:
-Հա:
- 5 հատ բրինձ ա տվել: Մարդա՝ 5:
- Հա: Օբշի 20 բրինձ ա տվել՝ Ես, Էդոն, Հայկը, Գագուլիկը:
-Հա, հասկանալի ա:
-Էդ բրինձները, Գագուլն ասում ա՝ ասում ա՝ բրատ, գալիս ենք, մենք շատ ենք վիզ դնում՝ ինչ ասում են՝ անում ենք: Ասում ա, բայց դե, բրատ… ասում եմ՝ ախպեր, մենք հո ցիգա՞ն չենք, որ ամեն օր 5 մանեթ, 10 մանեթ տնից վերցնենք գանք: Ոչ սիգարետ են տալիս, ոչ բան: Ասում ա՝ հա, դե օրվա վերջում տալիս ենք: Հա բայց դե մինչև օրվա վերջ գնում ենք նոր հաց ենք ուտում, նոր հաց են բերում: Դե հիմա մենք հո գուշա՞կ չենք, չգիտենք, թե ինչ են:
-Ախպեր…ամսի 26-ից, իմ արև, անկեղծ եմ ասում, մենք էլ ամսի…: Հասկացի հեսա հասնում ենք ու հարց դնենք, կա՛մ էս կողմ, կա՛մ էն կողմ: Մենք հո բո՞մժ չենք: Իրանք տենց չպիտի վարվեն:
-Իմ ու քո արեև, ես գալիս եմ, ձեռքս մի լումա էլ չկա: Գագուլիկին ասում եմ՝ կքշե՞ս, ասում ա…:
-Երեկ, պատկերացնո՞ւմ ես, 2200 դրամ են տվել ոտնաման առել, որ կյանքումս 40 հազարից պակաս ոտնաման առած չկամ:
-Ախպեր, ինչի՞ չեմ հավատում, մի տնից չենք, մի հալի ենք: Ես ասում եմ էլի, ես ուղիղ Նարեկին չեմ կարողանում զանգել, ես Նարեկի հետ … զրույց ունեմ, ասեմ՝ ախպեր էդ 5 բրինձը 2 ժամվա փոխհատուցում ա, նենց չի, որ դա մի օրվա ա: Արա, մարդիկ, բրատ, օրը 20-30 բրինձ են վերցնում, մեզ 5 օրումը 5 են տալիս:
-Էսօր էդ բոլոր հարցերը սաղ դնվելուա , բրատ:
- Ախպեր կանխիկ վերցրու նրանցից նոր․ ասա մինչև չտաս տղերքը չեն գալու
-Էսօր էդ հարցերը պիտի որ լուծվի:
-Լավ…