Հիմա ԼՂ կարգավիճակի թեման քաղաքական գործընթացի ամենակարևոր թեման է, քանի որ Ադրբեջանի վերահսկողության վերականգնումը 7 շրջանների նկատմամբ արդեն ինքնին իրականացվում է, դեռ հարկավոր է նաև լուծել փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը ԼՂ և հարակից շրջաններ: Այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը առցանց ճեպազրույցի ժամանակ

 

«ԼՂ կարգավիճակը դեռ սահմանված չէ, մենք ելնում ենք նրանից, որ հիմա դա սահմանվելու է կախված նրանից, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի օգնենք վերականգնել էթնիկ-կոնֆեսիոնալ համաձայնությունը ԼՂ-ում»:- նշեց Լավրովը բացատրելով -«Կարգավիճակը կարելի է սահմանել բացառապես այն բանցի հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչ իրավունքներ են տրվելու բոլոր նրանց, ովքեր ապրել են ԼՂ-ում և իրավունք ունեն վերադառնալ, ինչպես նաև նրանց ովքեր գտնվել են այդ տարածքում, դա վերաբերում է հայերին և ադրբեջանցիներին»:

 

Սերգեյ Լավրովի խոսքով՝ այս ամենը դժվար է իրագործել, սակայն մենք արհեստական ժամկետներ չենք դնում: «Մենք արդեն տեսնում ենք, որ ադրբեջանցի փախստականներն արդեն կարող են վերադառնալ նաև Շուշի, ռուս խաղաղապահները այդ շրջանում նույնպես ապահովելու են հանգստությունը, դրանում հետաքրքրված են մեր հայ և ադրբեջանցի գործընկերները: Երբ այս ամենը կավարտվի, ես կասկած չունեմ, որ կարգավիճակի հարցն այդքան էլ սուր չի լինի և կկարգավորվի բավական արագ և հարթ»,- եզրափակելով խոսքը՝ ասաց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:



 

868