
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունիսի 11-12-ը Բեռլինում կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համաշխարհային առաջնորդների հետ կմասնակցի Բեռլինում հունիսի 11-12-ը կայանալիք Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսին: Միջոցառման հիմնական նպատակն է մոբիլիզացնել միջազգային աջակցությունը Ուկրաինայի վերականգնման, վերակառուցման, բարեփոխումների և արդիականացման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Վրաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարի 25-ին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ դա բացատրելով ազգային շահերով։ Նույն տարվա մարտի սկզբին Զելենսկին հայտարարեց Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին հետ կանչելու մասին։ Սրանից հետո ուկրաինական իշխանությունները բազմիցս մեղադրել են Վրաստանին՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելում այդ երկրին աջակցելու մեջ։